Թեհրանի և Քարաջի վրա հարձակումների մեծ մասը իրականացվել է Կասպից ծովի կողմից՝ Ադրբեջանի տարածքով անցնելուց հետո՝ հաղորդում է «Colonelcassad» տելեգրամյան ալիքը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնապես հերքել է Բաքվի մասնակցությունը այս հարձակումներին:               
 

«Դա հուշարձան է, չէ՞, ուրեմն չի կարելի տեղափոխել»

«Դա հուշարձան է, չէ՞, ուրեմն չի կարելի տեղափոխել»
17.06.2014 | 00:30

Աֆրիկյանների տան խնդրի, հուշարձանի տեղափոխման և դրա շուրջ բարձրացված աղմուկի մասին խնդրեցինք կարծիք հայտնել «Հայնախագիծ» ընկերության տնօրեն, ճարտարագետ-շինարար ԳՐԻԳՈՐ ԱԶԻԶՅԱՆԻՆ:
Պատասխանը, մեղմ ասած, անսպասելի էր. «Բան չեմ կարող ասել, ի՞նչ եք ուզում իմանալ: Դա հուշարձան է, չէ՞, ուրեմն չի կարելի տեղափոխել, ըստ երևույթին: Բոլոր թերթերը գրել են դրա մասին, հեռուստատեսության բոլոր ծրագրերով խոսվել է, բոլորը դեմ են, ի՞նչ եք ուզում ինձնից իմանալ»:
ՈՒզածս, իհարկե, մասնագիտական կարծիքն էր: «Ես էլ եմ դեմ և՛ տեղափոխմանը, և՛ ոչնչացմանը»,- ասաց «Հայնախագիծ» ընկերության տնօրենը:
Եթե բոլորը դեմ են` մասնագետները, հանրությունը, արդյունք չե՞նք կարող ակնկալել` հարցրի:
«Եթե բոլոր մասնագետները դեմ են, ուրեմն պետք է գործեր օրենքը»,- ասաց Գրիգոր Ազիզյանը:
Միայն թե պարզ չէր, զրուցակցիս դժգոհությունն ու զայրույթը հատկապես ո՞ւմ դեմ էին` լրագրողի՞, որ կարծիք է հարցնում, օրենքի՞, որ չի գործում, թե՞ պատմական հուշարձանի ավերման:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1640

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ